Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր
«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի հիմնական նպատակն է հանրապետության ագրոպարենային ոլորտում զբաղված ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման, վարկավորման պայմանների բարելավման միջոցով նպաստել տնտեսավարողների կարողությունների ընդլայնմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը:
ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 175-Լ որոշմամբ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը, տրամադրվող վարկերը շահառուներին հասանելի կլինեն՝ 0 % տոկոսադրույքով, 3-15 մլն ՀՀ դրամ, ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման ու ավանդական այգու հիմնման համար` 3-30 մլն ՀՀ դրամ, տավարաբուծության զարգացման համար` 3-50 մլն ՀՀ դրամ գումարի սահմաններում, վարկի մարման մինչև 5 տարի, ավանդական այգու հիմնման նպատակով տրամադրվող վարկերի դեպքում՝ մինչև 7 տարի, խոզաբուծության և թռչնաբուծության զարգացման համար տրամադրվող վարկերի դեպքում՝ մինչև 3 տարի ժամկետով, մայր գումարի մինչև 12 ամիս, ավանդական այգու հիմնման նպատակով տրամադրվող վարկերի դեպքում՝ առավելագույնը՝ 4 տարի արտոնյալ ժամկետով։
Ծրագրի շրջանակներում ֆիզիկական անձանց մինչև 2021 թվականի հոկտեմբերի 1-ը կտրամադրվեն նաև 0 % տոկոսադրույքով, մինչև 1 մլն ՀՀ դրամի չափով, մինչև 2 տարի մարման և մինչև 9 ամիս արտոնյալ ժամկետներով միկրովարկեր։
Ծրագրից օգտվելու համար շահառուները կարող են դիմել «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ», «Կոնվերս բանկ», «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ, «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ, «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ, «Կամուրջ» ՈԻՎԿ, «Անիվ ՈՒՎԿ», «Ագրոլիզինգ ՍՊԸ», «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ, «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ, «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ, և «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՈՒՎԿ, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ, «Կրեդիտ Կոնցեպտ» ՈՒՎԿ:
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: