Government support programs to small and medium greenhouse projects

«Փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագրի նպատակն է փոքր և միջին  ջերմատների կառուցման և դրանց տեխնոլոգիական ապա­հովման պետական աջակցության միջոցով ավելացնել ջերմատնային տնտեսությունների մակերեսն ու արտադրանքի արտադրության ծավալները, բարձրացնել արտադրված արտադրանքի մրցունակության մակարդակը, նպաստել գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։

Առաջարկվում է ջերմատների կառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման 3 մոդել՝

1) 1-ին մոդել՝ միաշերտ կամ երկշերտ պոլիէթիլենային թաղանթով 300-600 քառ․մ թունելային ջերմատուն հողային հարստացված զանգվածով, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են 1 քառ. մ-ի հաշվով 11850 ՀՀ դրամ։ Տրամադրվում է ծախսերի փոխ­հատուցում 1 քառ. մ-ի հաշվով՝ 4000 ՀՀ դրամ, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվա­կանի դեկ­տեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստա­ցող սահմանամերձ համայնքների բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսա­վարողների, գյուղատնտեսական կոոպերատիվների, գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդների (18-35 տարեկան), ագրարային ոլորտի բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ու գիտաարտադրական կազմակերպությունների հա­մար՝ 1 քառ. մ-ի հաշվով՝ 6000 ՀՀ դրամ:

2) 2-րդ մոդել՝ պոլիէթիլենային թաղանթով 800-3000 քառ․ մ միաթռիչք կամ բազմաթռիչք ջերմատուն՝ հողային հարստացված զանգվածով, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են 1 քառ. մ-ի հաշվով 24 550 ՀՀ դրամ։ Տրամադրվում է ծախսերի փոխ­հատուցում 1 քառ. մ-ի հաշվով՝ 8 000 ՀՀ դրամ, իսկ 1-ին մոդելով սահմանված արտոնություն ունեցողների համար՝ 1 քառ. մ-ի հաշվով՝ 12 000 ՀՀ դրամ:

3) 3-րդ մոդել՝ պոլիէթիլենային թաղանթով 800-3000 քառ․մ միաթռիչք կամ բազմաթռիչք ջերմատուն՝ մշակության հիդրոպոնիկ եղանակով, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են 1 քառ. մ-ի հաշվով 30 000 ՀՀ դրամ։ Տրամադրվում է ծախսերի փոխ­հատուցում 1 քառ. մ-ի հաշվով՝ 10 000 ՀՀ դրամ, իսկ 1-ին մոդելով սահմանված արտոնություն ունեցողների համար՝  1 քառ. մ-ի հաշվով՝ 15 000 ՀՀ դրամ:

300-600 քառ. մ արտադրական տարածքով թունելային ջերմատուն կառուցող տնտեսավարողները հողամասի չափերով պայմանավորված հնարավորություն ունեն նույն հողատարածքում մեկ ջերմատան փոխարեն կառուցել ընդհանուր 800 քառ.մ-ը չգերազանցող մակերեսով ոչ ավելի քան երկու ջերմատուն:

Միաժամանակ ներդրվող ջերմատան կոնստրուկցիայի առանձնահատկություններից ելնելով տնտեսավարողները հնարավորություն ունեն թույլ տալու սահմանված առավելագույն մակերեսից մինչև 10 % չափով շեղում՝ առանց հավելյալ մակերեսի համար կատարված ծախսերի փոխհատուցման։

Ծրագրի մասնակցության նախապայման է հանդիսանում Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի  և «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ICARE) հիմնադրամի հետ համատեղ կազմակերպվող ուսուցողական դասընթացների մասնակցության հավաստագիրը։

Ծրագրից օգտվելու համար տնտեսավարողը պետք է դիմի Նախարարություն՝ ներկայացնելով դիմում (N 1 ձև), անձը հաստատող փաստաթղթի պատճեն, անշարժ գույքի սեփականության (օգտագործման կամ վարձակալության) իրավունքի գրանցման վկայականի պատճեն։ Անշարժ գույքի օգտագործման կամ վարձակալության վկայական ներկայացնելու դեպքում ներկայացվում է նաև անշարժ գույքի սեփականատիրոջ համաձայնությունը՝ ջերմատան կառուցման համար, ընդ որում անշարժ գույքի օգտագործման կամ վարձակալության ժամկետը չպետք է պակաս լինի դիմումը ներկայացնելու օրվանից հաշված՝ վեց տարուց։

Ջերմատան հիմնման համար անհրաժեշտ չափորոշիչները։

500 քառ. մ մակերեսով, պոլիէթիլենային թաղանթով թունելային՝ միաթռիչք ջերմատան նախագիծ։

2000 քառ. մ մակերեսով, պոլիէթիլենային թաղանթով բազմաթռիչք ջերմատան նախագիծ։

Ծրագրի նախագծերի երաշխավորագիր

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Փոխհատուցման դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք ուղարկել secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեին

Ծրագրի ուղեցույց: